News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Երեւանում կգործի Ֆրանկոֆոնիայի գյուղ: Չնայած գյուղի բացման պաշտոնական արարողությունը նախատեսված է հոկտեմբերի 9-ին, Ֆրանսիայի տաղավարն արդեն այցելուների առաջ իր դռները բացել է:

Տաղավարի այցելուները կարող են ծանոթանալ Ֆրանսիայի մշակույթի, արվեստի, կրթության, տնտեսության, խոհանոցի հետ եւ նույնիսկ այնտեղ «լինել» վիրտուալ իրականության միջոցով: Այստեղ կարելի է խաղալ «Գուշակիր մեղեդին», մասնակցել թատերական տեքստի մտապահման մրցույթին, իր ուժերը փորձել խոհարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ