News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքական դատարանը մերժել է ստամբուլահայերի «Ցանկանում ենք ընտրել մեր պատրիարքին» նախաձեռնող խմբի հայցը:

Թուրքական Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝  որոշման մեջ նշվել է, որ հիշյալ հայցի քննարկումը չի մտնում դատարանի իրավասությունների շրջանակում։

Նշենք, որ 2010-ի դեկտեմբերին ստամբուլահայերի «Ցանկանում ենք ընտրել մեր պատրիարքին» նախաձեռնության կողմից կազմակերպվել էր մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են պահանջները, ըստ որի, անհրաժեշտ է չեղյալ հայտարարել թուրքական կառավարության կողմից արք. Աթեշյանին փոխպատրիարք նշանակումը եւ կազմակերպել նոր պատրիարքի ընտրություններ։ Նախաձեռնող խումբն իր պահանջները նամակով ուղարկել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ինչպես նաեւ դիմել վարչական դատարան։ Նախաձեռնող խմբի մեջ են հայտնի ստամբուլահայեր՝ Հարութ Օզերը, Տիգրան Ալթունը, Մարկար Եսայանը, Կարո Պալյանը եւ այլոք:

Ներկայիս Պոլսո պատրիարք Մեսրոպ 2-րդ Մութաֆյանը անկողնային հիվանդ է։  Ստամբուլահայ համայնքի մի մասը կարծում էր, որ պետք է ընտրվեր համապատրիարք, քանի որ պատրիարք կարող է ընտրվել միայն նախկին պատրիարքի մահվան դեպքում։ Ստամբուլահայերի մյուս մասն էլ պնդում էր, թե ոչ թե համապատրիարք, այլ՝ պատրիարք պետք է ընտրել։ Այս խոսակցությունները թեժ քննարկվում էին, երբ  թուրքական կառավարությունը հայտարարեց իր որոշումը, որով պարզապես նշանակվեց փոխպատրիարք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ