News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը

Նիդերլանդներում վաճառքի են հանել 1974-1991թվականներին արտադրված 150 Citroen CX ավտոմեքենաներից կազմված արտասովոր հավաքածուն: Մեկ օրինակի արժեքը՝ փոփոխությունից եւ տեխնիկական վիճակից կախված, տատանվում է 500-ից մինչեւ 8000 եվրո, հաղորդում է  avtonovostidnya.ru պորտալը:

Այս հավաքածուի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն ներկայացնում է նույն ապրանքանիշի նույն մոդելի մեքենաներ, որոնք տարբերվում են միայն լրակազմով, ընդհանուր վիճակով եւ թափքի տեսակով, այդ է պատճառը, որ յուրաքանչյուր օրինակի գների տարբերությունն այդքան մեծ է:

Հավաքածուի սեփականատերը, որի անունը այդպես էլ գաղտնի է մնացել, հավաքել է տարբեր տեսակի թափքերի Citroen CX. սեդան, ունիվերսալ, հեթչբեք եւ հատուկ տարբերակներ, որոնք այսօր գրեթե անհնար է գտնել ամբողջ աշխարհում:

Երբ մոդելը արտադրվում էր՝ 1974-ից մինչեւ 1991 թվական, ընդհանուր առմամբ վաճառվել է 1.2 մլն օրինակ, որոնց մեծ մասն անհայտ ուղղությամբ է «մեկնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news