News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն կթաղվի Բարսելոնի Սանտ Անդրեի գերեզմանատանը, որտեղ թաղված են նրա ծնողները, հաղորդում է RT-ն, վկայակոչելով Europa Press-ին: Այս մասին հրաժեշտի արարողության ժամանակ ասել է նրա դուստրը:

Թաղման նախօրեին տեղի կունենա հոգեհանգստի արարողությունը, սակայն երգչուհու ընտանիքը դեռ չի որոշել թե որ եկեղեցում:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կմասնակցի Բարսելոնում Մոնսերատ Կաբալյեի հուղարկավորությանը:

Հանրահայտ երգչուհու մահվան մասին հայտարարվել է հոկտեմբերի 6-ին։ «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է, որ Կաբալյեն սեպտեմբերի վերջին միզապարկի խնդիրների հետ կապված բուժման կուրս էր անցնում Բարսելոնի բուժհաստատություններից մեկում:

Հիշեցնենք, որ Մոնսերատ Կաբալյեն երկու անգամ այցելել է Արցախ՝ 2013-ին եւ 2014-ին։ 2014 թվականին նա Ստեփանակերտում բացառիկ համերգ է տվել՝ նվիրված հրադադարի 20 ամյակին։ Իր այդ այցերի համար նա սուր քննադատության է արժանացել ադրբեջանական իշխանությունների կողմից եւ ներառվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում»։

Դյութիչ սոպրանոյի ձայնով Մոնսերատ Կաբալյեն (ամբողջական անունը՝ Մարիա դե Մոնսերատ Վիվիանա Կոնսեպսիոն Կաբալյե եւ Ֆոլկ) ծնվել է 1933 թվականին ապրիլի 12-ին Բարսելոնում։ Նա հայտնի է դարձել իր բելկանտո տեխնիկայով եւ իտալական դասական օպերաներում դերակատարումներով։ Հսկայական երգացանկ (88 դեր), մոտ 800 կամերային ստեղծագործություններ։ Իր կարիերայի ընթացքում Կաբալյեն կատարել է ամենաբազմազան պարտիաներ։

Ռոքի սիրահարներին երգչուհին հայտնի է Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի հետ համատեղ Barcelona (1988) ալբոմով եւ շվեյցարական Gotthard խմբի հետ 1997-ին ձայնագրած One Life One Soul ռոք-բալլադով:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ