News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ներկայիս իշխանությունները բարձրագոչ գեղեցիկ կարգախոսներից, դեմագոգիայից ու սելֆիներից բացի՝ ոչինչ չեն արել: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները աշխատավարձերի եւ թոշակների բարձրացման անհրաժեշտության մասին, որոնք նա անում էր ընդդիմադիր եղած ժամանակ, անհնար է այլ կերպ բնութագրել, քան սովորական դեմագոգիա եւ պոպուլիզմ: «Այն, ինչ նա ասում էր այդ ժամանակ, եւ այն, ինչ անում է հիմա՝ բացարձակապես տարբեր բաներ են: Միաժամանակ կազմակերպում է Ազգային ժողովի պաշարում»,- նշեց Շարմազանովը՝ Հայաստանի իրավիճակը համեմատելով 1993 թվականի հետ, երբ Ռուսաստանում ներքաղաքական դիմակայության եւ կառավարման գործող խորհրդային մոդելի բռնի վերացման հետեւանքով Մոսկվայի փողոցներում տեղի ունեցան զինված բախումներ եւ «Խորհուրդների տան»՝ խորհրդարանի շենքի գնդակոծում:

Հիշեցնենք, որ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 4,9 տոկոս տնտեսական աճ՝ այն դեպքում, երբ 2017-ին այն անցել էր 7 տոկոսից: Չի սպասվում նաեւ աշխատավարձերի եւ թոշակների բարձրացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ