News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում նախագահ Արմեն Սարգսյանի հետ քննարկել է եկրում ստեղծված վիճակը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Կարծեմ ամսի 9-ին է վերադառնում, մենք նորից կքննարկենք վիճակը»,–հավելեց Փաշինյանը։

Հարցին, թե արդյոք նախագահը կստորագրի ԱԺ ընդունած աղմկահարույց օրինագիծը, Փաշինյանն ասաց, որ չի կարող ասել, թե ինչպիսին կլինեն նախագահի գործողությունները։

«Կարծում եմ ինքը հայտարարություններ կանի, բայց ես կարծում եմ, որ իմ Փարիզում գտնվելու ընթացքում որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք անպայման մենք հաշվի կառնենք։ Մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը եւ ըստ էության նա պաշտպանեց դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը։ Ես պատրաստվում եմ ննաեւ այդ հարցազրույցի արդյունքներով նաեւ հանդիպել պարոն Ծառուկյանի հետ, որպեսզի մենք իրավիճակը եւ հանգուցալուծման սցենարների  վերաբերյալ պատկերացումները քննարկենք։ Կարծում եմ՝ Դաշնակցության հետ նույնպես կլինի հանդիպում, որովհետեւ Փարիզում գտնվելու ընթացքում նաեւ որոշակի շփումներ են եղել Դաշնակցության սփյուռքի կառույցների ներկայացուցիչների հետ եւ կարծում եմ, որ կլինի քննարկում»,–ասաց նա։

Փաշինյանը ասաց, որ  ստեղված իրավիճակում ինքը դե յուրե է հրաժարական տալիս, սակայն դե ֆակտո հրաժարական չի տալիս։

«Այստեղ ինչն է նրբությունը, ես տեսնում եմ,որ հիմա շատ մեծ հանրային անհագստություն, դժգոհություն կա դրա հետ կապված։ Ես չեմ ուզում նմանվել այն իշխանություններին, որ երկար տարիներ հանրությունը պահանջում է նրանց հրաժարականը, սակայն նրանք համառորեն հրաժարական չեն տալիս, հիմա էլ երբ հանրությունը պահանջում է  հրաժարական չտալ, իշխանությունը համառորեն հրաժարական է տալիս, բայց պետք է այնպես անենք, որ այս իրավիճակը հանրությանը հասկանալի լինի իր բոլոր նրբություններով, քանի որ որեւէ գործողություն ես չպետք է անեմ ժողովրդի իշխանությունը թեկուզ տեսականորեն վտանգի տակ դնելու համար։ Բայց մենք պետք է արտահերթ ընտրություններ անենք, ինչպես ես ասացի այս բարիկադային ռեժիմից անցնելու առօրյա աշխատանքային ռեժիմի եւ կոնկրետ արդյունքների հասնենք»,– ընդգծեց վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ