News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետության կառավարության նպատակը էներգետիկայի եւ բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելն է: Այս մասին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմին նորանշանակ նախարարին ներկայացնելու ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս առումով կարող ենք արձանագրել, որ արդեն իսկ գործնական փուլ ենք մտել: Ինչո՞ւ հիմա, որովհետեւ վերջին ամիսների ընթացքում հիմնական խնդիրը եղել է այն, որ այս հարցերի վերաբերյալ ընդհանուր  ըմբռնում ձեւավորվի մեր միջազգային գործընկերների մոտ, որպեսզի այս ոլորտում արդյունավետության բարձրացման հետ կապված աշխատանքների շուրջ ունենանք համաձայնություն, եւ այդ համաձայնությունը տեղի ունենա լիակատար ըմբռնման պայմաններում: Այս ընթացքում մենք կարողացել ենք նաեւ մի քանի նախագծերի շուրջ, որոնք որոշակիորեն վտանգված էին, համաձայնություններ ձեռք բերել, որոնց նպատակը եղել է բացառապես նախագծերը եւ համակարգերն արդյունավետ դարձնելը»,- ասաց նա:

ՀՀ վարչապետի խոսքով, լրջագույն խնդիրներ կան նաեւ ջրային ռեսուրսների կառավարման առումով թե էներգետիկայի, թե ոռոգման իմաստով՝ շեշտելով, որ այստեղ նույնպես լրջագույն մարտահրավեր են սպասվում, որոնք պետք է անպայման հաղթահարեն. «Էներգետիկայի եւ բնական պաշարների  համակարգն այն ոլորտներից է, որտեղ իսկապես մեր երկիրը պետք է նոր մակարդակի հասնի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Ամենաշատ