News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ապահովելով էներգետիկ համակարգի կայուն զարգացումը՝ կունենանք տնտեսության բավականին մեծ աճ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, նախարարության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նորանշանակ Գարեգին Բաղրամյանը:

Նրա խոսքով, էներգետիկ համակարգն ամբողջ երկրի տնտեսության շատ կարեւոր մասն է. «Ապահովելով էներգետիկ համակարգի կայուն զարգացումը՝ կունենանք նաեւ տնտեսության բավականին մեծ աճ: Ամեն ինչ պետք է անենք: Կան ծրագրեր: Չհաջողելու իրավունք չունենք: Կարծում եմ, որ պետք է ապացուցեմ, որ նշանակման մեջ չեք սխալվել, պարոն վարչապետ»,- ասաց նախարարը:

Գարեգին Բաղրամյանը նաեւ շնորհակալություն հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախկին նախարար Արթուր Գրիգորյանին եւ նախարարության աշխատակազմին անցած ամիսների համատեղ աշխատանքի համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ ոլորտի պրոֆեսիոնալ ներուժը՝ անկախ քաղաքական կողմնորոշումներից, քաղաքական անցյալից, պետք է համախմբվի՝ զարգացման ծրագրեր մշակելու եւ իրականացնելու համար:

Նշենք, որ ԲՀԿ քվոտայով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար նշանակված Արթուր Գրիգորյանը պաշտոից ազատվել է քաղաքական որոշման արդյունքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ