News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀԿ–ն շարունակում է քաղաքական իրավիճակը չհասկանալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե ՀՀԿ–ն չի բացառում, որ վարչապետի թեկնածու կառաջադրի։

«Նրանք մի կողմից ասում են, որ հանդուրժողականության մթնոլորտ են ակնկալում, բայց ամեն ինչ անում են, որ հանրությունը շարունակի իրենց չհանդուրժել եւ սա կարծում եմ՝ ճիշտ ճանապարհ չէ եւ ես կոչ եմ անում այդ ռեժիմից դուրս գալ, որովհետեւ չի կարելի անընդհատ տպավորություն ստեղծել, որ կա քաղաքական ուժ, որի նպատակն է խանգարել ժողովրդին, խանգարել պետությանը, երկրին առաջ ընթանալու։ Ես կարծում եմ, որ դա լավ դերակատարում չէ»,–ասաց նա։

Իսկ խոսելով հնարավոր սցենարի մասին, թե ինչ կլինի այն դեպքում եթե ՀՀԿ–ն վարչապետի թեկնածու առաջադրի Փաշինյանը նկատեց, այս դեպքում նրանք գործ կունենան պատմության աղբանոցի հետ, ինչն ավելի վտանգավոր է, քան «Սանիթեքի» աղբանոցը։

«Սանիթեքի աղբանոցներից»  դուրս կգան, իսկ պատմության աղբանոցներից ելք չկա։ Եկեք ֆանտաստիկայի ժանրից չխոսենք, որովհետեւ ժողովուրդն ու մենք որեւէ մեկին նման հնարավորություն չենք տա»,– հավելեց նա՝ նշելով, որ դեռ չի որոշել, թե երբ հրաժարական կտա։

Փաշինյանը հավելեց, որ այս Ազգային ժողովը դե ֆակտո լուծարված է,  մնում է այն դե յուրե լուծարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ