News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում խաղաղ ցույցերը մայրաքաղաք Երեւանում նոր հույս են արթնացրել եւ բիզնեսի ծաղկման հնարավորություն են ստեղծել: Այս մասին գրում է BBC Travel-ի թղթակից Լինդսի Գալովեյը:  

Նրա խոսքով` Հայաստանն ընդամենը 3մլն բնակչությամբ փոքր երկիր է, որին, սակայն, հաջողվել է համաշխարհային ալիք բարձրացնել գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխության միջոցով: Ըստ հեղինակի, իշխանության խաղաղ փոխանցումն արդեն սկսել է վերափոխել մայրաքաղաք Երեւանը. բնակիչները նոր բիզնես են սկսել, նախկին բնակիչները վերադառնում են, եւ ավելի մեծ թվով այցելուներ են գալիս քաղաք:

Հեղինակը գրում է, որ Հռոմից ավելի վաղեմություն ունեցող Երեւանի 2800-րդ տարելիցին բնակիչները մտածում են քաղաքում արագ կատարվող փոփոխությունների եւ խոստումնալից ապագայի մասին:

Բեռլինից մեկ տարի առաջ Հայաստան եկած Անի Անդրին, որ պատրաստվում է գյուղական զբոսաշրջության բիզնես հիմնել, BBC-ին ասել է, որ հայերը շփվող են եւ միշտ ուրախ են նոր մարդկանց հյուրընկալել: Մարդկանց հարաբերությունները կայուն են, նրանք միշտ հետաքրքրվում են, թե ինչպես են դիմացինի գործերը, եւ ինչու վերջինս նախորդ օրը չի երեւացել:

Նշվում է, որ շատերի կարծիքով` հայկական մշակույթը ներառական է, նոր մարդկանց գալուստը սովորաբար դրական ընդունելության է արժանանում, եւ դրան նպաստում է մարդկանց ճկունությունը` նոր լեզուներ սովորելու նկատմամբ: Այստեղ հարուստ մշակույթը լավ է պահպանվել` հատկապես նախկին Սովետական միության  երկրների հետ համեմատած, եւ պատճառը հիմնականում հնագույն պատմության ընթացքում տարբեր կայսրություններից կրած ազդեցությունն է:

Չնայած հայ ժողովրդի դարավոր դժվարություններին եւ ավանդապաշտությանը` բազմաթիվ Երեւանցիներ շարունակում են նոր գաղափարների եւ մտածելակերպի առջեւ բաց լինել:

Նշվում է, որ Երեւանում վերջերս Smart քաղաքի տարրեր են ներդրվել, որոնց շնորհիվ փորձ է արվում քաղաքում հաղորդակցումը բարելավել եւ կյանքի որակն առավել արդյունավետ դարձնել: Բարեփոխումների շարքում են համայնքային հաղորդակցման համակարգերի կառուցումը` սկսած քվեարկության հայտարարություններից մինչեւ համագործակցման վայրերի կառուցումը, որտեղ հնարավոր կլինի փոխանակվել նոր գաղափարներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ