News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը հուսով է, որ, իրանական նավթի ներմուծման հետ կապված, կարող է ապահովել ամերիկյան պատժամիջոցներում զիջողականությունը՝ մինչ նոյեմբերի սկզբին դրանց կիրառումը՝ տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով հնդկական պաշտոնյաներին։

Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր, թե դիտարկում է Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը, քանի որ դրանց հետեւանքով կրճատվում է իրանական նավթի ներմուծումը։

Վերջին ամիսներին Հնդկաստանը կրճատել է իրանական նավթի ներմուծումը։ Նավթի նախարար Դխարմենդրա Պրադխանը լրագրողներին հայտնել էր, որ Նյու Դելին «համապատասխան իշխանությունների հետ» քննարկում է պատժամիջոցների չեղարկման հարցը։

«Դա բանակցությունների բավական բարդ գործընթաց էր»,- ասել է Սանջար Սուդխիրը, ով նավթի նախարարությունում զբաղվում է միջազգային կապերով։ Նա հավելել է, որ իրենք փորձել են հավասարակշռել հարաբերությունները թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իրանի հետ՝ պահպանելով էներգետիկայի եւ անվտանգության ոլորտում իրենց շահերը։

Նա նաեւ տեղեկացրել է, որ հնդկական նավթամշակման գործարանները սկսել են ԱՄՆ-ից նավթ ներմուծել, սակայն գնումները սահմանափակվել են ամերիկյան համապատասխան ենթակառուցվածքների կողմից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ