News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Այգի» ռեստորանային համալիրից հրազենային վնասվածքով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված Սարգիս Ավագյանի վիճակը ծանր է, դրական դինամիկայով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից։

 Նշենք, որ Սարգիս Ավագյանին վիրահատել են, նա հրազենային վնասվածք էր ստացել։

Մեր տեղեկություններով՝ Սարգիս Ավագյանը «Այգի»  ռեստորանային համալիրում  սպանված նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյի» մտերիմներից է, նրա աջ ձեռքը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են։

Հիվանդանոցներ են տեղափոխվել նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը եւ եւս մեկ տղամարդ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ եւ ատրճանակ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։

Քննչական կոմիտեում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։

Հոկտեմբերի 7-ին էլ հայտնաբերվել էր Կարո Կարապետյանի սպանությանմեջ կասկածվող նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի՝ «Կարամելի Հարութի» դին, ձեռքին ատրճանակ։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ