News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախորդ ֆենոմենալ համերգաշրջանի, նոր համերգաշրջանի ծրագրի  մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Պարոն Սմբատյան սեպտեմբերի 22-ին կայացավ նոր համերգաշրջանի բացումը: Ի՞նչ է սպասվում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երկրպագուներին նոր համերգաշրջանում:

Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց շատ հագեցած 2018-2019 շրջան. 23 համերգ, տարբեր ծրագրեր, երաժշտական սիմֆոնիզմի տարբեր կատեգորիաներ, կրեատիվ համերգներ, կան փառատոնների նորարարական գաղափարներ: Ես շատ մեծ նշանակություն եմ տալիս Արամ Խաչատրյանի  փառատոնին, որը մեկնարկում է հոկտեմբերի 18-ին  «Ջազ եւ Խաչատրյան» ծրագրով: Կան շատ հետաքրքիր ծրագրեր, որոնք, հուսով եմ, հաջող կլինեն, եւ ամենակարեւորը՝ մենք շրջանի ծրագրման նոր մշակույթի ենք անցնում, երբ նախապես հայտնի է համերգային ծրագիրը:

Մեր համերգային ծրագիրը սկսվում է սեպտեմբերին եւ ավարտվում է օգոստոսին՝ ի տարբերություն սովորական օրացույցային տարվա: Այս շրջանում մենք շատ հետաքրքիր համերգներ կունենանք, օրինակ դեկտեմբերի 15-ին մենք նորարարական համերգ կունենանք հանրահայտ երաժշտությամբ եւ նվագախմբի կատարմամբ, ամենահայտնի մենակատարներից մեկը՝ Մարիո  Ստեֆանո Պյետրոդարկին դեկտեմբերի 25-ին Երեւան կգա, հետո մեզ մոտ նախատեսված

 է Հայաստանի ժամանակակաից երգահանների փառատոն: Մենք շատ նախագծեր եւ հավակնոտ գաղափարներ ունենք եւ ես հուսով եմ, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի, քանի որ նվագախումբն այժմ շատ բարձր մակարդակում է ելույթ ունենում: Մենք երգացանկի հետ կապված շատ առաջադրանքներ ունենք,  մենք շատ ենք նվագելու եւ հաշվի առնելով երաժշտության արդեն նվագած ցանկը, նվագախումբը կհաղթահարի իր առջեւ դրված խնդիրը:

Մի փոքր պատմեք Խաչատրյանի վերցերորդ միջազգային փառատոնի մասին, որը մեկնարկում է «Ջազ եւ Խաչատրյան» համերգով:

Սա նոր խոսք է, նոր ձեւաչափ. Խաչատրյանի երաշտությունն այնքան վառ, հնչեղ է, որ այս գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ ես ինչ-որ տեղ էի թռչում եւ շատ պատահական տեսա Մայլզ Դեւիսի հարցազրույցը, որը ջազի մարմնավորում է: Այդ հարցազրույցում Դեւիսն ասում էր, որ իր համար Խաչատրյանի ջազային երաժշտության նոր օրենքներ է բացահայտել: Այսինքն՝ դա նշանակում է, որ տաղանդավոր ստեղծագործ մարդկանց մոտ, տաղանդի իրենց ընկալման մեջ, իրենց աշխատանքում, մարդիկ որոնման եւ վերլուծության համար միշտ ավելի նշանակալի բան են գտնում: Դա նշանակում է, որ Խաչատրյանի երաժշտության մեջ մարդը, որը ջազի խորհրդանիշ է, ինչ-որ ջազային բան է գտել, իսկ դա խոսում է հետաքրքիր, մոդուլային երեւույթի մասին, որ նման բան կարող է լինել: Համերգի ժամանակ կհնչի Խաչատրյանի երաժշտության հիման վրա  ջազի ոչ ամենահայտնի ժանրերի եւ դասականի միքսը, բայց ես կարծում եմ, որ սա հաջողված նախագիծ է, քանի որ մարդկանց շատ է դուր գալիս եւ շատերը ցանկանում են դա լսել Հայաստանի սահմաններից այն կողմ: Ես հուսով եմ, որ ամեն ինչ հաջող կանցնի, քանի որ մենք նման երաժշտայկան բումով կսկսենք փառատոնը: Մենք փորձում ենք մեր նշաձողը պահել տարբեր ձեւաչափերով:

Նոր համերգաշրջանում մալթացի երգահան Ալեքսեյ Շոռը կդառնա ռեզիդենտ երգահան. պատմեք, խնդրում եմ, ձեր համագործակցության մասին

Երգահան  Ալեքսեյ Շոռի հետ մենք ծանոթացել ենք մի քանի տարի առաջ: Այս տարվա ապրիլին անցած համերգաշրջանում Մալթայում մեծ փառատոն կար, որտեղ ռեզիդենտ նավագախոումբ էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, իսկ ռեզիդենտ երգահան էր Ալեքսեյ Շոռը: Շոռի երաժշտությունը շատ է հնչում ամբողջ աշխարհում, շատ մենակատարներ դիմում են նրա ստեղծագործությանը: Գիտեք՝       ժամանակակից երաժշտության մասին կարելի է  շատ խոսել, շատ խելացի խոսել եւ ոչնչի մասին խոսել: Սակայն կան կոմպոզիտորներ, որոնք հանրահայտ են, կոմպոզիտորների էլ կան, որոնք կարողանում են ինչ-որ կերպ մեներգիչների, արտիստների մեջ հետաքրքրություն առաջացնել, որ նրանք կատարեն իրենց երաժշտությունը: Մենք անցյալ սեզոնին Մալթայի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգային շրջագայություն իրականացրեցինք Եվրոպայի քաղաքներով՝ Բեռլին, Մյունխեն, Շտուտգարդ եւ Վիեննա: Սա արտակարգ շրջագայություն էր: Մենք կատարեցինք Շորի «Travel notebook» ստեղծագործությունները՝ դաշնակահարուհի Նարե Աղրամանյանի եւ Ինգոլֆ Վունդերի հետ, եւ հանդիսատեսի արտակարգ ընդունելությունը վկայում է այն մասին, որ երաժշտությունը, որը գրվում է, կարող մեծ զանգվածներին հետաքրքրել: Եվ ես անչափ ուրախ եմ, որ համերգային այս սեզոնին Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանում կկատարի Շորի երաժշտությունը:

Անցած համերգային սեզոնն ինչո՞վ առանձնացավ Ձեզ համար՝ որպես դիրիժորի, եւ նվագախմբի համար:

Անցած սեզոնն արտակարգ հանրահայտ էր՝ հաշվի առնելով, թե ում հետ ենք աշխատել, այդպիսի սեզոն կարող է այլեւս…Անկեղծ ասած, շատ նվագախմբեր կուզենային համերգային նման սեզոն ունենալ. մենք ելույթ ենք ունեցել Ռեյ Չենի, Մաքսիմ Վենգերովի, Ջոն Մալկովիչի, Նիկոլայ Լուգանսկու, Սալվատորե Ակարդոյի, Անդրեաս Օտենսամերի եւ այլ մենակատարների հետ: Նրանք մենակատարներ են, որոնց մասին աշխարհն է խոսում, նրանց միլիոնավոր մարդիկ են լսում, եւ նրանց հետ բեմում ելույթ ունենալը եւ մասնագիտական մթնոլորտում աշխատելը մեծ պատասխանատվություն է: Սա խելահեղ ձեռքբերում է, նվագախմբի համար սա համերգային այն սեզոնն էր, որը կարող է այլեւս երբեք չկրկնվել: Անցյալ համերգային սեզոնը մեզ համար արտակարգ մեծ հաղթանակ էր, սա ամենաբարձր նշաձողն էր, եւ մենք կջանանք, որ նման հաջողությունների էլի հասնենք:

Ձեր ղեկավարությամբ Բեռլինում, եւ ոչ միայն, համերգային ծրագրով ելույթ ունեցավ Մալթայի Ֆիլհարմոնիկ նվագախումբը, եւ այս իրադարձությունը լուսաբանում էր «Mezzo TV» հեռուստաալիքը, Ձեր մասին նաեւ ֆիլմ է նկարահանվել: Դուք այն դիտե՞լ եք:

Մեր համերգը «Mezzo» հեռուստաալիքում հեռարձակվել է սեպտեմբերի 28-ին: Բայց իմ մասին ֆիլմը չեմ դիտել: Ես երբեք չեմ նայում ոչ իմ հարցազրույցները, ոչ իմ մասին ֆիլմերը: Ես դա երբեք չեմ անում, առավելագույնը, որ կարող եմ ինձ թույլ տալ, իմ համերգների հատվածները դիտելն է, որոնք ինձ երբեք դուր չեն գալիս, եւ վերջ: Միայն մեկ անգամ եմ դիտել իմ հարցազրույցը, երբ նվագախմբի 10-ամյակն էր, եւ մաեստրո Քշիշթոֆ Պենդերեցկին Երեւանում էր՝ մասնակցելու կինոդահլիճում «Նվագախմբի էտյուդներ» ֆիլմի ցուցադրությանը, եւ պարզապես ամոթ կլիներ դահլիճից դուրս գալը: Փառք Աստծո, ֆիլմում սակավաթիվ էին իմ հարցազրույցները, ես այդ 30 րոպեն դիմացա եւ գիտակցեցի, որ ուղղակի չեմ կարող նայել: Ես չեմ կարող հասկանալ եւ բացատրել՝ դա ինչ է, սակայն դա ֆիզիկական մակարդակում տանել չեմ կարողանում: Եվ ինձ չի շոյում այն փաստը, որ իմ մասին ֆիլմ են նկարահանել: Ինձ դա չի հետաքրքրում, ես հասկանում եմ, որ արտիստին դա պետք է, բայց…

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ