News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կուզեի, որ հեղափոխական իշխանությունն այսուհետեւ իր գործընկերներին պատեհ-անպատեհ հակահեղափոխական չկոչեր, ու իր հետ աշխատած նախարարներին պաշտոնից նսեմացնելով չազատեր փողոցի սուլոցների տակ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ շատերդ արդեն տեսել եք Նիկոլ Փաշինյանի եւ Գագիկ Ծառուկյանի կողմից ստորագրած հուշագիրը, եւ հասկանում եք, որ հերթական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումը արդեն մոտ է, «վատ» բանակցություններն էլ շատ ավելի լավ են, քան «լավ» աղբամանային պատերազմը, որին շատերը սկսել էին «դուխով» պատրաստվել։

Ըստ էության, հիմա մնում է այդպիսի հուշագիր ստորագրել նաեւ ՀՅԴ հետ, ընդունել նոր Ընտրական օրենսգիրքը, եւ օրենքի ուժով ցրել Ազգային ժողովը՝ մենակ մնացած եւ թուլացած ՀՀԿ-ն այդ պայմաններում վարչապետ չի առաջադրի։ Շատ կուզեի, որ դա էլ տեղի ունենա խելամիտ պայմաններով ու ժամկետներում, ու ճանապարհ բացեր նոր ընտրություններով կայուն իշխանություն ձեւավորելու համար։

Ես նաեւ կուզեի, որ հեղափոխական իշխանությունն այսուհետեւ իր գործընկերներին պատեհ-անպատեհ հակահեղափոխական չկոչեր, ու իր հետ աշխատած նախարարներին պաշտոնից նսեմացնելով չազատեր փողողի սուլոցների տակ (իսկ հետո էլ մի քանի օրից ստորագրեր նորից նրանց «հեղափոխականության» տակ), կամ էլ իրեն սպիտակ, մնացած բոլորին սեւ չհորջորջեր, որպեսզի մի քանի օր հետո քաջալերեր ու գրկաբաց ընդուներ «Սեւերի» ճամբարը լքողներին, կամ էլ չփորձեր սեփական թերությունները անընդհատ արդարացնել հակահեղափոխականների դավադրությամբ։

Ընտրություններից հետո իշխանության համար գալու է հասարակությանը տված իր խոստումները կատարելու ժամանակը, եւ որքան շուտ իշխանությունը կենտրոնանա կառուցողական օրակարգ ձեւավորելու վրա, այնքան լավ իր ապագա ընտրողների, եւ նաեւ բոլոր մնացածների համար։

Այսքանով բոլորիդ բարի երեկո եմ ցանկանում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ