News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գործարարներ Սամվել Մայրապետյանի ու Սիլվա Համբարձումյանի միջեւ առերեսում է տեղի ունեցել։ Այս մասին NEWS.am–ին ասաց Սիլվա Համբարձումյանը։

«Սամվելի պատճառով ես էլ եմ հարցաքննվել։ Հարցաքննությունը եղել է Մարտի 1–ի գործի շրջանակում։ Սկզբում իրեն են ստուգել, հետո ինձ են կանչել հարցաքննում։ Մարտի 1–ի օրերին ես փոխանցում եմ արել Սամվել Մայրապետյանին, այդքան բան, ես ապացույցներ եմ ներկայացրել, որ որեւէ կապ չունեմ Մարտի 1–ի գործի հետ։ Թե ինչի համար եմ փոխանցել, չեմ հիշում, 10 տարի է անցել արդեն»,– ասաց Սիլվա Համբարձումյանը։

Նա նշեց, որ այժմ գումարի փոխանցման վերաբերյալ փաստաթղթերն է հավաքում նախաքննական մարմնին ներկայացնելու համար։ Սիլվա Համբարձումյանը հայտնեց նաեւ, որ այս գործի շրջանակում ինքն ունի վկայի կարգավիճակ։ Գործարարը հերքեց նաեւ մամուլի տեղեկությունները, թե իր ցուցմունքի հիման վրա են ձերբակալել Մայրապետյանին։

Նշենք, որ գործարար Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6–ին։ Մինչեւ այս պահը Հատուկ քննչական ծառայությունը չի հայտնում, թե ինչ կասկածանքով է ձերբակալվել խոշոր գործարարը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ