News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը մտահոգություն է հայտնել մի շարք երկրներից, այդ թվում՝ Սիրիայից փախստականներին եւ գաղթականներին օգնության ցուցաբերման միջոցների անբավարարությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երեքշաբթի Ժնեւում կայացած ճեպազրույցում գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Բաբար Բալոխը հայտարարել է, որ իրենց տները հարկադրաբար լքած սիրիացիներին աջակցելու համար ներկայումս ստացվել է 2018 թվականին անհրաժեշտ 1,968 մլրդ դոլարի միայն 35 տոկոսը:

Բալոխի խոսքով՝ միջոցներն անհրաժեշտ են, մասնավորապես, ձմռան նախաշեմին սիրիացիներին օգնելու համար, որոնք վերադարձել են բնակության նախկին վայրերը: Դրանից բացի, եթե ֆինանսավորումը չստացվի, ապա արդեն նոյեմբերին ստիպված կլինեն դադարեցնել Հորդանանում եւ Լիբանանում փախստականների ընտանիքներին կանխիկ գումարով տրամադրվող օգնության ծրագիրը. ընդհանուր առմամբ, նման օգնության կարիք ունի մոտ կես միլիոն փախստական՝ կացարանի վարձավճարի, բազային ծառայությունների եւ ամենօրյա կարիքների ապահովման համար:

Նա հայտնել է, որ Սիրիայից բացի, ֆինանսավորման հետ կապված առանձնապես բարդ իրավիճակ է ստեղծվել Բուրունդիում, Կոնգոյում, Աֆղանստանում, Հարավային Սուդանում եւ Սոմալիում: Աշխարհում 68,5 մլն հարկադիր տարագրվածների օգնության համար 2018 թվականին գրասենյակը 8,2 մլրդ դոլարի կարիք ունի: Գրասենյակը հույս ունի մինչեւ տարեվերջ ստանալ այդ գումարի 55 տոկոսը:

Բալոխը հիշեցրել է, որ անցյալ տարի ստացվել է անհրաժեշտ գումարի 56,6 տոկոսը, իսկ 2016-ին՝ 57 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ