News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառուցողական կուսակցությունն առաջարկում է ընտրական տեղամասերի թիվը կրճատել առնվազն երկու անգամ եւ այդ տեղամասերում հանձնաժողովներ ձեւավորելու լիազորությունը տրվի ԱԻՆ-ին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, կառավարության նիստերի դահլիճում Ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագծի շուրջ կազմակերպված հանրային քննարկման ժամանակ նշեց կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը:

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նշեց, որ չի բացառում, որ ընտրական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում ընտրատեղամասերի թիվը նվազի, բայց ոչ երկու անգամ. «Ցուցակների կրճատման բաղադրիչը, մի քիչ ուրիշ կարգավորումներ կան, որոնց միջոցով ինչ-որ տոկոսով ընտրատեղամասերի քանակը գուցե նվազի, բայց եթե երկու անգամ կրճատենք տեղամասերի թիվը, մենք լուրջ խնդիրներ կունենանք ընտրողներին սպասարկելու առումով։

Այժմ կուտակումներ տեսնում ենք ավելի քիչ են լինում, քան նախկինում, որովհետեւ այժմ ընտրողներն ինքնուրույն են գալիս տեղամաս։ Ավտոբուսներով, գազելներով չեն բերում ընտրողներին, կուտակումներ քիչ են լինում, բայց լինում են։ Եթե հանձնաժողովների ծանրաբեռնվածությունը կրճատենք, այստեղ լուրջ խնդիր կլինի»,- նշեց Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով, որ քանի որ ընտրությունները լինելու են դեկտեմբերին, չի բացառվում, որ ԱԻՆ ռեսուրսները պետք լինեն այլ տեղ:

Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղամասերի մատչելի լինելու խնդրին, Իոաննիսյանը նշեց, որ անհնար է հիմա այդ խնդիրն ամբողջական լուծել, բայց իրենց ինչ-որ լուծում մտածել են, որի էությունը հետեւյալն է, որ կհրապարակվի մատչելի տեղամասերի ցանկը եւ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են քվեարկել այդ տեղամասերում, որոնք նույն համայնքի սահմաններում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ