News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մենք ուշադիր հետեւում ենք այն ամենին, ինչը կատարվում է Հայաստանում, եւ ես շատ ուրախ էի տեսնել, որ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած իրադարձությունները խաղաղ մթնոլորտում անցան: Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:

 «Հենց քաղաքական կուսակցությունները, կառավարությունը եւ հայ ժողովուրդը պետք է որոշեն ընտրությունների օրը: ԱՄՆ-ն եւ հայ ժողովրդի բոլոր բարեկամները նախ եւ առաջ ցանկանում են տեսնել ազատ եւ արդար ընտրություններ, վստահության արժանի գործընթաց, որը հնարավորություն կտա մասնակցելու բոլոր կուսակցություններին, անկախ նրանից նրանք խորհրդարանում ներկայացված են, թե ոչ», - ասաց դեսպանը:

Նրա խոսքով այս դեպքում տվյալ գործընթացը կվայելի հայ ժողովրդի վստահությունը եւ լոյալ ընդդիմությամբ եւ մեծամասնական կուսակցությամբ ժողովրդավարություն կձեւավորի:

 «Ես ոգեշնչված եմ տարբեր կուսակցությունների հետ հանդիպումների արդյունքներով, քանի որ կողմերը պատրաստ են նստել բանակցային սեղանի շուրջ եւ փոխզիջումների գնալ», ասաց դեսպանը՝ հավելելով, որ փոխզիջումը լավագույն միջոցն է առաջ գնալու եւ կայունության հասնելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ