News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք Ադրբեջան են ժամանել փետրվարի 10-ին տարածաշրջանային այցի շրջանակներում, հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին:

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար ֆասիեն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո հայտարարություն կանի բանակցությունների վերաբերյալ, հաղորդում է ANS TV-ն:

«Մենք գտնվում ենք առաքելության կեսում: Վաղը մենք կհանդիպենք արտգործնախարարի, նախագահի, եւ, եթե ստացվի, պաշտպանության նախարարի հետ: Մեր այցի նպատակն է ակտիվացնել հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը միտված ջանքերը: Մենք չենք կարող պատասխանել ձեր հարցերին, քանի որ բանակցությունների թեման երբեք չի բացահայտվում նախագահի հետ հանդիպումից առաջ»,- ասել է Ֆասիեն:

Նշենք, որ փետրվարի 10-ին Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) ժամանել են Ադրբեջան: ՄԻնչ այդ նրանք եղել են Երեւանում եւ հանդիպել Հայաստանի նախագահի, ԱԳ եւ պաշտպանության նախարարների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ