News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Վրաստանի ՊՆ-ն մտադիր է ԱՄՆ-ից կրկին ռազմական զենք գնել։ Այս մասին լրագրողներին հայտնել է նախարար Լեւան Իզորիան՝ տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Երկրի ՊՆ ղեկավարն ամփոփել է հոկտեմբերի 3-4-ը իր կատարած այցը Բրյուսել, որտեղ նա մասնակցում էր Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստին։ Բրյուսելում նա բանակցություններ է վարել նաեւ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսի հետ։

«Այն վստահությունը, որ մենք ձեռք ենք բերել վերջին տարիներին, մեր երկրում բարեփոխումների առաջընթացի արդյունքն է։ Հենց այդ վստահության շնորհիվ էլ մենք ԱՄՆ-ից ձեռք ենք բերել եւ ձեռք ենք բերելու սպառազինություն»,- հայտարարել է նա։ Թե զենքի ինչ տեսակի մասին է խոսքը, Իզորիան չի նշել, սակայն ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱՄՆ-ը Վրաստանին Stinger զենիթահրթիռային համալիրներ կմատակարարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ