Հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում փետրվարի 8-ին հաղորդում է ստացվել, որ ոտքի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 6-ամյա Օֆելյա Տ.-ն:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ ժամը 13.30-ի սահմաններում 36-ամյա Համլետ Գ.-ն «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել աղջնակին եւ պատճառել վնասվածք:
Կատարվում է քննություն: