News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Օրը սկսվեց ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունների ներկա և նախկին անդամ՝ 16 պատգամավորների հայտարարությունով։ Նրանք հանդես եկան միասնական հայտարարությամբ, որ պաշտպանում են դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը։

Ավելի ուշ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով՝ այդ պատգամավորների վրա ճնշումներ են եղել։

Երեկոյան տարածվեց նաև Հանրապետական խմբակցության պաշտոնական դիրքորոշումը։ Իրենք վարչապետի թեկնածու առաջադրելու մտադրություն չեն ունեցել և այժմ էլ չունեն։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում իրենց դիրքորոշումը չի փոխվել. ընտրություններին դեմ չեն, բայց դրանք անցկացնելու ողջամիտ ժամկետը մայիս-հունիս ամիսներն են։

ՀՀԿ–ի հայտարարությունից և նախօրեին Գագիկ Ծառուկյանի ու Փաշինյանի միջև հուշագրի ստորագրումից հետո, փաստորեն, բաց է մնում միայն ՀՅԴ–ի հարցը։ Նախօրեին ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, սակայն որևէ պայմանավորվածության մասին չհայտարարվեց։ Այսօր ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանն ասել է՝ Դաշնակցության օրակարգում վարչապետ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրելու հարց չկա։

Ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ խնդիրների հանգուցալուծումը քննարկելու նպատակով այսօր Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել վարչապետ Փաշինյանի հետ։

Ավելի վաղ նախագահ Սարգսյանը հանդիպել է նաև Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։

Սամվել Մայրապետյանին այսօր մեղադրանք է առաջադրվել։ Գործարարը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։ Դատարանը մի քանի ժամ խափանման միջոցի միջնորդությունը քննելուց հետո հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Չնայած այսօր լրացավ Մայրապետյանի ձերբակալության 72 ժամը, Հատուկ Քննչական Ծառայությունը շարունակում է չհրապարակել՝ կոնկրետ ինչ քրեական գործի շրջանակում է ձերբակալվել գործարարը։ Նրա պաշտպանը նույնպես որևէ տեղեկություն չի հաղորդում։ Այսօր դատարանում նա լրագրողներին միայն ասել է՝ գործը քաղաքական ենթատեքստ չունի, Մայրապետյանը մեղադրանքը չի ընդունում։ Հայտնի է նաև, որ նույն գործով որպես վկա ներգրավված է գործարար Սիլվա Համբարձումյանը։ NEWS.am-ի հետ զրույցում նա ասել է՝ իրեն կանչել են հարցաքննության և Մայրապետյանի հետ առերեսում արել, քանի որ 10 տարի առաջ ինքը խոշոր գումար է փոխանցել նրա հաշվին։

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն արժեզրկվել է։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հոկտեմբերի 9-ին կազմել է 485, եվրոյինը՝ 556, ֆունտինը՝ 633 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքն աննշան աճել է և կազմել 7.29 դրամ։

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 10-ին սպասվում է թույլ անձրեւ։ Երեւանում հատկապես երեկոյան ժամերին հնարավոր է թույլ անձրեւ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +12+14, ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ