News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մահացել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլը): Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, իր ֆեյբուքյան էջում գրել է «Սասնա ծռեր» խմբի անդամ  Վարուժան Ավետիսյանը:

«Խորը կսկիծով հայտնում եմ, որ մոտ մեկ ժամ առաջ մահացել է Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը»,-նշել է նա:

Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը պարգեւատրվել էր Արցախի եւ ՀՀ-ի «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության» պարգեւով, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» եւ այլ շքանշաններով, որոնցից, ի նշան Հայաստանի եւ Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, հրաժարվել էր: «Միայնակ Գայլ» Խանդոյանը կալանավորվել էր 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գունդ գրավելու, պատանդ պահելու եւ զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ