News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 10-ին որոշումներ կայացրեց Կոտայքի մարզի Նոր Գեղի, Գեղարքունիքի մարզի Ակունք, Արարատի մարզի Արևաբույր եւ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքներում փետրվարի 17-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:

Նշենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի  ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը 2018 թվականի օգոստոսի 31-ին հրաժարական էր ներկայացրել: նա գյուղապետ էր ընտրվել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին:

Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի  ղեկավար Արծրուն Ղարիբյանը 2018 թվականի օգոստոսի 17-ին հրաժարական էր ներկայացրել: Նա գյուղապետ էր ընտրվել 2015 թվականի հունիսի 7-ին:

Արարատի մարզի Արևաբույր համայնքի  ղեկավար Մարտին Ավետիսյանը 2018 թվականի սեպտեմբերի 3-ին հրաժարական էր ներկայացրել: Նա գյուղապետ էր ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում:

Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի  ղեկավար Մհեր Մովսիսյանը 2018 թվականի սեպտեմբերի 6-ին հրաժարական էր ներկայացրել: Նա գյուղապետ էր ընտրվել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ