News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


«Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանն այսօր՝ հոկտեմբերի 10–ին, պաշտոնապես ընտրվեց Երեւանի քաղաքապետ։

Նորընտիր ավագանու առաջին նիստի ժամանակ Հայկ Մարությանը նշեց, որ սա հուզիչ պահ է եւ ինքը երջանիկ է։

«Իրոք երջանիկ եմ, որ մենք այսօր ներկայացնում ենք մեր Երեւանի բնակիչներին եւ այս ամենը եղել է թափանցիկ ընտրությունների միջոցով։ Մենք բոլորս միասին ունենք պատմական հնարավորություն՝ ի կատար ածել այն բոլոր երազանքները, որ մենք տարիներ շարունակ ունեինք եւ ունեն մեր հարազատ երեւանցիները։ Վստահ եմ՝ այս ավագանու կազմով մենք կանենք այնպես, որ մեր երեւանցիներն ամեն օր, ամեն պահ եւ ամեն վայրկյան ժպտան»,– ասաց Հայկ Մարությանը։

Նորընտիր քաղաքապետը խնդրեց ավագանու անդամներին ուշադիր լինել մայրաքաղաքի բնակիչներին խնդիրներին։

Նշենք, որ նորընտիր ավագանիում «Իմ քայլը» դաշինքն ունի 57 անդամ, ԲՀԿ–ն՝ 5, իսկ «Լույս» դաշինքը՝ 3։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ