News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13–ին։ Այս որոշումն ընդունվեց այսօր՝ հոկտեմբերի 10–ին, նորընտիր ավագանու առաջին նիստի ժամանակ։

Երդման արարողությունը տեղի կունենա քաղաքապետարանում ժամը 12։00–ին։

Նշենք, որ սեպտեմբերի 23–ին տեղի է ունեցել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ, որի արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է 57 մանդատ, ԲՀԿ–ն՝ 5, իսկ «Լույս» դաշինքը՝ 3։ Օրենքի ուժով «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանն այսօր դարձել է Երեւանի քաղաքապետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ