News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի առաջատար բանկերից մեկը՝ Ինեկոբանկը, այսօր հայտարարեց բանկի խորհրդի նոր անդամի նշանակման մասին։ Պարոն Սուլխան Գվալիան նոր պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի օգոստոսի 8-ին։

«Ինեկոբանկը ուրախ է ողջունել պարոն Գվալիային իր խորհրդի կազմում։ Համոզված եմ, որ բանկային համակարգի հսկայական փորձով, նորարարական մոտեցումներով եւ տեսլականով պարոն Գվալիան կունենա իր ուրույն ներդրումը Բանկի հետագա զարգացման գործընթացում»,- նշեց Ինեկոբանկի հիմնադիր եւ գլխավոր բաժնետեր Ավետիս Բալոյանը։

Ավելի քան տասը տարի պարոն Գվալիան եղել է վրացական TUBank-ի սեփականատերերից եւ փոխտնօրեններից մեկը: Իսկ վերջինիս ձեռքբերումից հետո Bank of Georgia-ի կողմից, նշանակվել է Ռիսկերի կառավարման եւ կորպորատիվ բանկինգի գծով փոխտնօրենի տեղակալ եւ զբաղեցրել է տվյալ պաշտոնը ավելի քան 11 տարի։ Իր պաշտոնավարման ընթացքում ակտիվորեն մասնակցել է Բանկի նախնական հրապարակային առաջարկի (IPO) գործընթացին՝ նպաստելով Բանկի զարգացմանն ու ճանաչելիության բարձրացմանը միջազգային հարթակներում։ Այսօր պարոն Գվալիան E-Space ՍՊԸ-ի համասեփականատեր եւ գլխավոր գործադիր տնօրենն է։ Ընկերությունը Վրաստանում միակն է, որը ուղղված է երկրում էլեկտրական տրանսպորտային միջոցների խթանմանը, նախագծում եւ մշակում է էլեկտրական մեքենաների լիցքավորման ենթակառուցվածքներ:

«Մենք շատ ուրախ ենք Ինեկոբանկի կողքին տեսնել մեր խորհրդի բոլոր անդամներին։ Նրանցից յուրաքանչյուրի փորձը, հմտություններն ու եռանդը նպաստում են Բանկի եւ իր ծառայությունների տեսանելիության  բարձրացմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմանից դուրս»,- նշեց Ինեկոբանկի գործադիր տնօրեն  պարոն Տիգրան Դավթյանը։

Սուլխան Գվալիան  ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան Թբիլիսի պետական համալսարանից եւ Բանկային բակալավրի աստիճան Ֆրանկֆուրտի Բանկային ակադեմիայից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ