News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գիտնականները գործվածք են մշակել, որը կարող է գույնը եւ վրայի պատկերը փոխել տիրոջ կողմից սմարթֆոնի հատուկ հավելվածի օգտագործման դեպքում: CNBC-ն հայտնում է, որը գյուտը կարող է կիրառվել նաեւ ռազմական ոլորտում:

Նորույթի հեղինակներն են Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի օպտիկայի եւ ֆոտոէլեկտրոնիկայի քոլեջի հետազոտողները: Նրանք կանացի պայուսակների եւ ուսապայուսակների մի քանի նախատիպեր են պատրաստել: Այս ապրանքների գույնը եւ վրայի պատկերը փոխվում է ներկառուցված կոճակը սեղմելիս կամ սմարթֆոնի հավելվածի միջոցով:

Հեռուստաալիքի պարզաբանմամբ՝ նման հատկության են հասել չափազանց բարակ լարերի միջոցով, որոնք դրված են գործվածքի թելերի մեջ: Դրանց հոսանքի մատակարարումն իրականացվում է փոքր մարտկոցով, որը կարելի է անհրաժեշտության դեպքում լիցքավորել: Հոսանքը լարին ստիպում է մի փոքր տաքանալ եւ գործվածքում հատուկ ներկող պիգմենտների գույնը փոխել:

Ներկայումս Ֆլորիդայից գյուտարարները՝ պրոֆեսոր Այման Աբուրեդիի ղեկավարությամբ, աշխատում են իրենց գյուտն այնպես կատարելագործել, որպեսզի այն համապատասխանի ավելի նուրբ գործվածքներին: Դրանից բացի, հետազոտողները որոշում են մարտկոցների չափերի եւ հզորության առավել ճիշտ հարաբերակցությունը:

Ապագայում գույնը, ջերմաստիճանը եւ ամրության աստիճանը փոխել կարողացող գործվածքը կարող է կիրառվել բժշկության եւ զինուժի հանդերձավորման մեջ: Գիտնականները հույս ունեն այսպիսի ապրանքների առաջին խմբաքանակը վաճառքի հանել օրացուցային մեկ տարուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ