News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բոլոր այն պրոֆեսիոնալները, որոնք պատրաստ են աշխատել նոր Հայաստանի կանոններով, կարող են շարունակել աշխատել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10–ին, Երեւանի ավագանու առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կադրային ջարդ է լինելու։

«Լինելու է անհատական մոտեցում, եւ իմ որոշումը կայացնելու եմ այն փաստերի վրա, թե արդյոք այդ մարդիկ պատրաստ են աշխատել նոր Հայաստանում»,– ասաց Հայկ Մարությանը։

Քաղաքապետը չնշեց նաեւ, թե արդյոք աշխատանքից կազատվեն փոխքաղաքապետներ Կամո Արեյանն ու Դավիթ Օհանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ