News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը վստահեցնում է, որ շրջելու է երթուղայիններով, ավտոբուսներով եւ մետրոյով։

Այսօր՝ հոկտեմբերի 10–ին, Երեւանի ավագանու առաջին նիստից հետո լրագրողները քաղաքապետից հետաքրքրվեցին՝ արդյոք շարունակելու է երթեւեկել հեծանիվով, ինչպես որ նախկինում արել է, Հայկ Մարությանը պատասխանեց. «Ես շրջելու եմ եւ հեծանիվով, եւ ավտոբուսով, եւ երթուղայիններով, եւ մեքենայով, եւ մետրոյով»։

Հայկ Մարությանը հայտնեց նաեւ, որ աշխատանքի է գալու առանց փողկապի։ Նշենք, որ Երեւանի ավագանու առաջին նիստին քաղաքապետն առանց փողկապի էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ