News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Որպես նախկինում Լոռու մարզպետի տեղակալ Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը կարծում է՝ ինքը այդ պաշտոնում օգտակար կլինի մարզին եւ կնպաստի, որ հեղափոխությունը մարզ հասնի։ Այս մասին նա հայտնեց այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում։

Հարցին, ինչո՞ւ ընդունեց մարզպետ դառնալու առաջարկը, Անդրեյ Ղուկասյանը ասաց. «Անցած 4 ամիսներին ես արդեն պաշտոնավարում էի որպես Լոռու մարզպետի տեղակալ, հետեւաբար ծանոթ լինելով մարզի խնդիրներին, մարզպետարանի գործառույթներին՝ համարեցի, որ առաջարկը պետք է ընդունել, եւ ես երեւի օգտակար կլինեմ մարզին»։

Նա խոստանում է հեղափոխությունը վերջապես մարզ հասցնել. «Կարծիքներ են հնչում, թե հեղափոխությունը մարզ չի հասել, սա իր պատճառներն ուներ, իմ կարծիքով՝ այսուհետեւ այն փոփոխությունները, որոնք արագ պետք է տեղի ունենան, տեղի կունենան, իսկ այն փոփոխությունները, որոնք երկարաժամկետ են, նույնպես պետք է սկսել աշխատանքները եւ տանել տրամաբանական ուղիով եւ այդ առումով կարծում եմ՝ լոռեցիները գոհ կմնան»։

Հարցին՝ ի՞նչ դերակատարություն կունենա Լոռու նորանշանակ մարզպետը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, մարզպետը խոստացավ գործել միայն մարզպետի լիազորությունների շրջանակներում. «ՔՊ կուսակցության շարքային անդամ եմ, բայց գործելու եմ որպես մարզպետ, հետեւաբար այս պահի դրությամբ չեմ զբաղվելու կուսակցական գործունեությամբ եւ զբաղվելու եմ միայն իմ լիազորություններով»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք նախորդ մարզպետը եւս իր հետ տարե՞լ է մարզպետարանի կահույքը, որին ի պատասխան նա հավաստիացրեց, որ նախկին մարզպետը «մարզպետարանի կահույքը հետը չի տարել»։

Անդրեյ Ղուկասյանը կարծիք հայտնեց, որ զբոսաշրջության ոլորտում մարզի շատ քիչ ներուժն է օգտագործված. «Լոռու մարզը ունի ահռելի պոտենցիալ, օգտագործել ենք չնչին մասը, պետք է տանենք մեծ աշխատանքներ այդ ուղղությամբ, որպեսզի Լոռու մարզը զբոսաշրջության ոլորտում պատվավոր տեղ զբաղեցնի»։

Նա անդրադարձավ նաեւ պոչամբարների խնդրին՝ շեշտելով բնապահպանական խնդիրներից խուասփելու անհրաժեշտությունը.

«Այսպես, Ախթալայի պոչամբարների երկարաձգված 6 ամիս ժամկետի ավարտից հետո պետք է միջոցներ ձեռնարկվեն այդ խնդիրների լուծման ուղղությամբ բնապահպանական խնդիրներից խուսափելու համար»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ