News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 35-րդ համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ օգոստոսին Երեւանում հյուրընկալելուց հետո ուրախ է կրկին հանդիպել ռուանդացի իր գործընկերոջը: Անդրադառնալով երկկողմ օրակարգին՝ զրուցակիցներն ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել ակտիվացման եւ ոլորտային համագործակցության խորացման ուղղությամբ՝ որպես թիրախային ոլորտ նշելով թվային տնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ նորարարության բնագավառները:

Ընդգծելով, որ Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը հադիսանում է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հույս հայտնեց, որ Երեւանում ՖՄԿ նախարարական 35-րդ համաժողովի եւ 17-րդ գագաթաժողովի անցկացումը նոր լիցք կհաղորդի ինչպես կազմակերպության շրջանակներում բազմակողմ համագործակցության ընդլայնմանը, անպես էլ կուրվագծի անդամ պետությունների միջեւ երկկողմ կապերի առավել ամրապնդման ու խորացման հեռանկարները:

Հայաստանի եւ Ռուանդայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին ՖՄԿ նախարարական 35-րդ համաժողովի արդյունքների, 17-րդ գագաթաժողովի օրակարգային հարցերի, ինչպես նաեւ Հայաստանի նախագահության առաջնահերթությունների եւ դրանց շրջանակներում նախատեսվող համատեղ աշխատանքների շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ