News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պարագայում, որին` քաղաքական հստակ կողմնորոշում չունենալու պարագայում, սպառնում է օպորտունիզմի ապագան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Հանրապետական կուսակցությունն ու Բարգավաճ Հայաստան կուսակցությունը երբեք քաղաքական միավոր չեմ համարել, քանի որ նրանք չեն ունեցել հստակ ընդգծված քաղաքական դիմապատկեր:

Թող ներեն ինձ իմ Հանրապետական ընկերները, սա ես նաեւ իրենց եմ ասել, ՀՀԿ միշտ ընկալել եմ որպես օպորտունիստական միություն, որի անդամներն այս կազմակերպությանը միանում էին հարստանալու կամ իշխանություն ստանալու ակնկալիքով` առանց հստակ ընգծված քաղաքական գաղափարախոսության:

Որոշակի կայունություն ՀՀԿ-ին ապահովում էր առաջնորդի նկատմամբ ունեցած հարգանքն ու նվիրվածությունը, սակայն իշխանությունից զրկվելու եւ անձնական վտանգի պարագայում այս էմոցիաները մղվում են 2-րդ պլան: ՀՀԿ-ն իրեն հռչակել էր ազգային-պահպանողական կուսակցություն, սակայն հենց ՀՀԿ բացարձակ իշխանության տարիներին Հայաստանում ակտիվացան զանազան հասարակական կազմակերպություններ եւ հիմնադրամները, որոնք, իրականացնելով, այսպես կոչված, իրավապաշտպան գործունեություն, կազմակերպում, միավորում, ամրացնում եւ իրենց թեւի տակ էին վերցնում կրոնական, սեռական եւ այլ բնույթի փոքրամասնություններին: Այս փոքրամասնություններն առավել «դուխով» դարձան հենց 2008թ-ից հետո, որոնցից վախենում եւ խուսանավում էին նույնիսկ ամենահզոր օլիգարխներն ու պաշտոնյաները:

ԲՀԿ իմ կողմից մշտապես ընկալվել է որպես բիզնես պրոյեկտ, որն ամբողջությամբ կառուցված եւ հիմնված էր մեկ անձի կապիտալի եւ հնարավորությունների վրա եւ չուներ նույնիսկ թույլ գաղափարական ուղղվածություն: Այս կուսակցության հիմնական նպատակն էր քաղաքական տանիք դառնալ կուսակցության առաջնորդի համար եւ ապահովագրել վերջինիս իշխանության կողմից հնարավոր ճնշումներից:

Իր ամբողջ գոյության ընթացքում Բարգավաճ Հայաստանը միայն մեկ անգամ է համարձակվել դրսեւորել քաղաքական կեցվածք, որից հետո կուսակցության առաջնորդը հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին:

Ցավոք սրտի, նույն պատկերն է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պարագայում, որին` քաղաքական հստակ կողմնորոշում չունենալու պարագայում, սպառնում է օպորտունիզմի ապագան: Դեռեւս հուլիսի սկզբին Փաշինյանին հորդորեցի հնարավորինս արագ կողմնորոշվել քաղաքական գաղափարախոսությունների ընտրության հարցում, չեղյալ հայտարարել <իզմերը> ժամկետանց ճանաչելու իր հայտնի հայտարարությունը, հռչակել կոնկրետ քաղաքական գաղափարախոսություն` տալով հնարավորություն գաղափարախոսական ընդդիմության ձեւավորման համար:

Կոնկրետ եւ հասկանալի քաղաքական գաղափարախոսությունը հնարավորություն կտար իր շուրջը հավաքել իրական գաղափարակիցների, որոնք կուսակցության կողքին կմնային նույնիսկ ամենադժվար պահին: Իշխանական կուսակցության գաղափարախոսական հենքը իրական հնարավորություն կստեղծեր մրցակցային, գաղափարախոսության վրա հիմնված քաղաքական համակարգի ձեւավորման համար` ապահովելով քաղաքական զսպումների եւ հակակշիռների գործուն համակարգ:

Լինելով օպտիմիստ եւ իրականում ցանկանալով Փաշինյանին հաջողել Հայաստանը փոխելու իր ցանկություններում, կարծում եմ դեռ ուշ չէ եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են դառնալ քաղաքական կատալիզատոր ապագաղափարական ուժերին քաղաքական մրցապայքարից դուրս թողելու եւ ապագա խորհրդարանում իրական գաղափարախոսական մրցապայքար ունենալու համար:

Հապաղելու դեպքում մենք կունենանք այն քաղաքական պատկերը, ինչ ունեինք մինչ այժմ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ