Ուկրաինայի ՆԳ նախարարության շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ հարձակվել են NEWSONE հեռուստաալիքի թղթակից Անաստասիա Պշենիչնայայի վրա, փոխանցում է Newsone-ը:
«Ցանկանում եմ հեռուստադիտողներից ներողություն խնդրել արտաքին տեսքիս համար: Մենք ՆԳՆ շենքի հակառակ կողմում էինք, ընթանում էր բողոքի ցույց, որը բավականին խաղաղ էր: Ակտիվիստները պարզապես կանգնած սպասում էին, մինչ С14-ի առաջնորդը պատգամավորների հետ նախարարությունում էր, որտեղ հայտարարություն էր տալիս Բորիսպոլում իր բնակարանի վրա հարձակման մասին»,- ասել է թղթակիցը:
Անաստասիան պատմել է, որ դիմակավորված երկու տղամարդ վազքով մոտեցել են, հետեւից իր եւ հեռուստաալիքի օպերատորի վրա լցրել անհայտ սպիտակ նյութ եւ շարունակել վազել:
Թղթակիցը ցույց է տվել, որ սոսինձը թափվել է իր վերնազգեստի եւ մազերի վրա: