News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անցած 20 տարիների ընթացքում աշխարհում տեղի ունեցած բնական աղետները հանգեցրել են 1,3 միլիոն մարդու մահվան եւ ավելի քան 2,9 տրիլիոն դոլարի չափով նյութական վնասների ավելացման, նշվում է ՄԱԿ-ի Տարերային աղետների վտանգի նվազեցման վարչության  զեկույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Վարչության տվյալներով, 1998-ից մինչեւ 2017 թվականը բնական աղետների պատճառով համաշխարհային շուկաների ֆինանսական կորուստները աճել են 251 տոկոսով: Աղետների հետեւանքով տուժած երկրները կորցրել են 2 տրիլիոն 908 միլիարդ դոլար, որոնցից 77 տոկոսը կապված է եղանակի հետ:

Բնական աղետների պատճառով ամենից շատ կորցրել է ԱՄՆ-ն (944,8 մլրդ), Չինաստանը (492,2 միլիարդ), Ճապոնիան (376,3 միլիարդ) եւ Հնդկաստանը (79,5 միլիարդ): Եվրոպական երկրներում ջրհեղեղները, փոթորիկները եւ երկրաշարժերը ամեից շատ թանկ են արժեցել Ֆրանսիային (48,3 մլրդ), Գերմանիային (57,9 մլրդ) եւ Իտալիային (56,6 մլրդ):

20 տարվա ընթացքում աշխարհում տեղի է ունեցել 7255 տարերային աղետ, որոնց մեծ մասը կապված է  եղանակի հետ:

Դրանք հիմնականում ջրհեղեղներ եւ փոթորիկներ են:  Նշված ժամանակաշրջանում աղետների պատճառով մահացել է 1.3 մլն մարդ, նրանց կեսից ավելին երկրաշարժերի պատճառով:

Եւս 4.4 միլիարդ մարդ այսպես թե այնպես տուժել է՝ վիրավորվել է, կորցրել է տները, տեղահանվել կամ օգնության կարիք է ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Գերմանիայում երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել երկրորդ ծանր ավտոբուսի վթարը
Ըստ տեղեկությունների՝ 20 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, մեկը՝ ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում...
«Ֆորդը» հետընթաց է կատարել եւ վրաերթի ենթարկել 83-ամյա կնոջը. դեպքից 6 օր անց նա մահացել է
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է...
Երեւանում «BMW»-ն բախվել է բենզալցակայանի մոտ գտնվող ցանկապատին, ապա պատին. վարորդը հեռացել է դեպքի վայրից
Վթարի փաստով նույն բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է վերջինս վթարի ենթարկվել...
Ամենաշատ