News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մենք ավելի մոնոլիտ խորհրդարան չենք ունենալու, քան ունենք այսօր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, որեւէ կասկած չկա, որ Հայաստանում ժողովրդավարական արժեքներին որեւէ բան չի սպառնում. «Ընդ որում, դա մեր արժեքային համակարգն է, հավատամքն է: Դուք՝ լրագրողներդ, այսօր կարող եք փաստել, որ այսօր Հայաստանում մամուլն ազատ է այնքան, որքան չի եղել երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում: Ամեն օրվա ու ամեն տարվա ընթացքում մամուլը լինելու է ավելի ու ավելի ազատ: Հայաստանում օրենքի իշխանությունն ավելի ու ավելի ուժեղանալու է: հայաստանում լինելու է իրապես անկախ դատական համակարգ, ընտրությունների արդյունքները չեն կեղծվելու»,-ասաց վարչապետը:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ռեալ է, որ մինչեւ արտահերթ ընտրություններ այդ փոփոխություններն ընդունվեն, բայց եթե գործող խորհրդարանը դեմ լինի, գործող օրենսգրքով կլինեն ընտրությունները:

Հարցին, թե իր կարծիքով ՀՀ նախագահը կստորագրի՞ «ԱԺ կանոնակարգ» օրենքի աղմուկ հանած փոփոխությունները, Փաշինյանն պատասխանեց. «Հայտարարության մեջ նրա դիրքորոշումն արտահայտված է: Ես չեմ կարծում, թե նա որեւէ բան կանի... ինքն է ասել, հայտարարել, որ չեմ կարծում, որ որեւէ մեկը ժողովրդի դեմ որեւէ բան կանի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ