News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Summer Business School-ի երկու տարվա սաներն այցելեցին Հայաստանում Beeline-ի վարչական գրասենյակը։

Նախագծի 2017 եւ 2018 թթ․ դասընթացների մասնակիցները շրջեցին ընկերության Open Space գրասենյակներով, ծանոթացան PR, մարքեթինքի եւ այլ ծառայությունների աշխատանքին, ինչպես նաեւ հանդիպեցին Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ։

14-18 տարեկան երիտասարդներին ընկերության ղեկավարը ներկայացրեց ռազմավարական որոշումների ընդունման հիմնական գաղտնիքները եւ կիսվեց կարեւոր որոշումներ ընդունելու սեփական փորձով։

«Այս դասընթացի մասնակիցները գտնվում են հենց այն տարիքում, երբ մարդիկ ընդունում են իրենց կյանքի կարեւորագույն որոշումներից մեկը՝ այն է կատարել մասնագիտության ընտրություն։ Հուսով եմ, այս հանդիպումը նրանց որոշ չափով կօգնի ճիշտ գնահատել իրավիճակը եւ լավ ընտրություն կատարել ապագայի համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ Summer Business School-ը ստեղծվել է 2017 թ. Slice Consulting ընկերության կողմից։ Summer Business School-ի նպատակն է դպրոցականների մոտ բիզնեսի հետ կապված հմտությունների ձեւավորումը։ Մասնավորապես գործնական կապեր ստեղծելու նպատակով դասընթացի շրջանակում երիտասարդներն այցելում են Հայաստանում գործող խոշորագույն ընկերություններ, հանդիպում են այդ ընկերությունների ղեկավարների եւ աշխատակիցների հետ, ծանոթանում նրանց փորձին։

Մասնակիցների համար կազմակերպվում են 10-օրյա դասընթացներ քաղաքից դուրս՝ ճամբարի ձեւաչափով, ինչից հետո  մասնակիցները կարող են  աշխատանքային պրակտիկա անցնել կամ կամավորական աշխատանքներ կատարել տարբեր ընկերություններում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ