News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրամանով Աննա Նաղդալյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի խոսնակ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԳՆ արդեն նախկին խոսնակ Տիգրան Բալայանը:

«Բարի երթ ու միայն լավ լուրեր»,-գրել է Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տիգրան Բալայանը նշանակվել է Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ