ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կազմել է 485.62 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.37 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 558.03 դրամ (աճել է 1.52 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 638.82 դրամ (աճել է 5.15 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.34 դրամ (աճել է 0.05 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 226.01 դրամ, ոսկի՝ 18,546.02 դրամ, պլատին՝ 12,718.7 դրամ: