News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն կրկնակի կուսումնասիրի 2017 թվականին Մորդովիայի գաղութում գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանի մահվան հանգամանքները, որն այնտեղ պատիժ էր կրում խարդախության համար: Նրա ազգականներին մերժել էին քրեական գործ հարուցել, սակայն պաշտպանությունը, համապատասխան որոշումը բողոքարկելով, հասել է դրա չեղարկմանը: Հիմա փաստաբանները հույս ունեն, որ քննությունը կպարզի պարոն Հայրապետյանի թունավորման հանգամանքները, ինչի մասին մահվան նախօրեին հայտնել էր եղբորը, հայտնում է «Կոմերսանտը»:

«Սոբեսեդնիկ» հրատարակչական տան տնօրենների խորհրդի նախագահ, մեկենաս եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանը Մորդովիայում №13 գաղութում խարդախության համար 4 տարվա պատիժ էր կրում: Ինչպես հաստատված է համարվել քննության եւ դատաքննության ժամանակ, 2010 թվականին նա սպանությունների եւ ահաբեկչական հարձակման կազմակերպման համար մեղադրվող Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորը խոստացել է որդու համար մեղմ դատավճռի հասնել: Սակայն կնոջից 700 հազար դոլար ստանալով՝ դա չի արել, իսկ նախկին սենատորին ուղարկել են հատուկ գաղութ ցմահ պատժաժամկետը կրելու: Զայրացած մայրը «Սոբեսեդնիկի» համահիմնադրին մեղադրել է խարդախության մեջ, որից հետո Լեւոն Հայրապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի համապատասխան՝ 159-րդ հոդվածի 4-րդ կետով, իսկ 2016 թվականի ապրիլին նրա նկատմամբ դատավճիռ է կայացվել:

Լեւոն Հայրապետյանը գաղութ է ժամանել քրոնիկական հիվանդությունների մի ամբողջ փնջով, այդ թվում՝ օնկոլոգիական: Բայց քանի որ գործարարը բավականին ապահովված մարդ էր, նրա ազգականները մեծ գումարներ են ծախսել արդյունավետ արտասահմանյան դեղերի համար, որոնք դատապարտյալի առողջությունը պահպանել են: Նա այդ ժամանակ դատարան էր դիմել՝ փորձելով հասնել գաղութից ազատվելուն, քանի որ օնկոլոգիան կառավարության կողմից հաստատված այն հիվանդությունների ցանկում էր, որոնք անհամատեղելի են բանտային ռեժիմին: Առաջին ատյանի դատարանը հայցը մերժել էր, իսկ 2017 թվականի հոկտեմբերի 18-ին Մորդովիայի Գերագույն դատարանում նշանակված էր գործի վերանայումը: Նիստին հրավիրվել էին փորձագետներ, որոնք, ինչպես նշում է փաստաբան Կարեն Ներսեսյանը,  պատրաստ էին վկայելու դատապարտված ձեռնարկատիրոջ հիվանդությունների ծանրությունը: Պարոն Ներսեսյանի խոսքով՝ նիստից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 16-ին, Լեւոն Հայրապետյանի ինչ-որ ծանոթներ՝ Մոսկվայից եկած երկու տղամարդ նրան գաղութի աշխատակիցների միջոցով դեղեր են փոխանցել: Հոկտեմբերի 17-ին դրանք ընդունելով՝ պարոն Հայրապետյանը շուտով մահացել է գաղութի սանմասում: Նրա բժիշկները գրանցել են սրտային անբավարարության պատճառով մահը: Պարոն Հայրապետյանի ազգականներին այս ախտորոշումը հավատ չի ընծայել:

«Մահվան նախօրերին Հայրապետյանը զանգել էր իր եղբորը եւ ընկերոջը՝ Պարգեւ արքեպիսկոպոսին, որը ղեկավարում է Լեռնային Ղարաբաղի Հայ առաքելաական եկեղեցու թեմը, հայտնելով որ իրեն թունավորել են»,- պատմել է Ներսեսյանը:

Մահացածի եղբայրը չի շտապել պատմել սպանության մասին: «Սկզբում նա նամակներ է գրել գաղութ՝ փորձելով պարզել հարազատի մահվան իսկական պատճառը, բայց պաշտոնական պատասխաններ է ստացել,- պարզաբանել է փաստաբանը,- իսկ հետո իմացել է, որ գաղութում մահացածի հյուսվածքների նմուշները պահվում են միայն մեկ տարի, իսկ հետո օգտագործվում են: Վախենալով, որ այդպես կվարվեն նաեւ իր եղբայր Լեւոն Հայրապետյանի կենսանյութի նմուշների հետ, գործարարի եղբայրը մայիսի վերջին դիմել է Մորդովիայի Հանրապետության Քննչական վարչություն, պահանջելով քրեական գործ հարուցել Լեւոն Հայրապետյանի մահվան փաստով»: Սակայն 2018-ի հունիսին նրան մերժել են:

Այն ժամանակ էլ հարազատները դիմել են փաստաբան Կարեն Ներսեսյանի օգնությանը, որը Մորդովիայի դատախազությունում բողոքարկել է ՔԿ-ի մերժումը: Բացի Լեւոն Հայրապետյանի եղբոր գրավոր դիմումից, որը հաստատել էր թունավորման մասին, փաստաբանը, վերլուծելով գործարարի եւ նրա ազգականների հարաբերությունները, ենթադրել է, որ նրանք կարող էին շահագրգռված լինել դատապարտյալի մահվան մեջ:

«Հայրապետյանի ժառանգության ընդհանուր գումարը առնվազն 100 միլիոն դոլար էր՝ ներառյալ շարժական եւ անշարժ գույքը», - բացատրել է Ներսեսյանը: «Եվ եթե Լեւոնը ազատ արձակվեր, ապա ընտանիքում լարված հարաբերությունների պատճառով նա կարող էր ընտանիքի որոշ անդամներին զրկել ժառանգությունից, ինչը նրանց կտրականապես ձեռնտու չէր»:

Այս ամենի մասին պարոն Ներսեսյանը մանրամասն գրել է Զուբովո-Պոլյանսկայա դատախազությանն ուղղված դիմումում: Այնտեղ, ուսումնասիրելով փաստաբանի գրածը, չեղարկել են Մորդովիայի ՔԿ-ի որոշումը, որն արդեն Ներսեսյանի դիմումի հիման վրա փաստերի լրացուցիչ ստուգում էր նշանակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեւոն Հայրապետյանին կհուղարկավորեն Մոսկվայի հայկական գերեզմանատանը
Հայ գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ին Մոսկվայի Հայկական եկեղեցում…
Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով լիազոր․ Փրկվել է Լեւոն Հայրապետյանի կյանքը
Նա ուներ շաքարախտ ու վերջերս վիրահատության էր ենթարկվել․․․
Հայրապետյանին տեղափոխել են այլ կալանավայր. իրավապաշտպանն ահազանգում է սարսափելի պայմանների մասին
Սարսափելի պայմաններում նստած է ինքը Մորդովիայում...
ՀՀ օմբուդսմենը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լեւոն Հայրապետյանի հարցը. խոսնակ
Օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, Վերին Լարս անցակետում առաջացած խնդրով ռուսաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ եւս…
Լեւոն Հայրապետյանի համար շարունակական ցույցեր եւ նստացույցեր են լինելու. իրավապաշտպան
Պետական պատվեր է...
Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել Լեւոն Հայրապետյանի դատավճիռը
Բացի այդ, փաստաբանները նշել էին, որ գործարարը մեցենատ է եւ մեծ քանակությամբ երախտագիտություններ ունի, այդ թվում` Ռուսաստանում օլիմպիական շարժման մեջ ներդրումի, ինչպես նաեւ Ղրիմում հայկական մշակույթի զարգացման համար...
Ամենաշատ