News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներն առաջին անգամ մասնակցել են Ղրղզստանում անցկացվող զորավարժություններում զորակազմերի կիրառման համատեղ պլանավորմանը: Այս մասին հայտնել է զորավարժությունների ղեկավար, Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի զորահրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լապինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գործողությունները մշակվել են «Փոխգործակցություն-2018» զորավարժությունների ժամանակ, որոնք հոկտեմբերի 10-13-ը անցկացվում են Ղրղզստանում»,- ասել է Լապինը:

Նա հավելել է, որ «Էդելվեյս» զորավարժարանում տեղակայել են օկրուգի կառավարման օժանդակ կետ, որը «Փոխգործակցություն-2018» համատեղ զորավարժության հիմքն է:

«2017 թվականին ՌԴ ԶՈՒ եւ Ղրղզստանի ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման կիրառման պլանը ստորագրելուց հետո ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների մասնակցությամբ մենք անցկացնում ենք վեց երկրների զորակազմերի կիրառման համատեղ պլանավորում Կենտրոնասիական ռազմավարական ուղղությամբ, ըստ որում՝ զորքերի (ուժերի) խմբավորման կառավարումն իրականացվում է իմ ղեկավարությամբ»,- ասել է Լապինը:

«Փոխգործակցություն-2018» զորավարժություններն անցկացվում են Ղրղզստանում «Էդելվեյս» զորավարժարանում: Դրան մասնակցում են ավելի քան 1,6 հազար զինծառայողներ 6 երկրներից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից եւ Տաջիկստանից, ինչպես նաեւ 250 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 30 օդանավ ու ուղղաթիռ: Պրակտիկ գործողությունների ժամանակ զորքերի միացյալ խմբավորումը լեռներում հետ կմղի եւ կոչնչացնի ապօրինի ռազմական կազմավորումը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Ամենաշատ