News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանում այսօր հանդիսավորությամբ մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող տնտեսական ֆորումը։ Ֆորումը բացվել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի ողջույնի խոսքերով, արհեստական ինտելեկտ Սոֆիա ռոբոտի ելույթով: 

Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը շուրջ 50 երկրից մասնակից գործարարներին է ներկայացրել գլոբալ տնտեսական զարգացումների տեսլականը եւ Հայաստանի ներդրումային միջավայրը։

«Ներկայում նորարարական կազմակերպություններն են խթանում ինովացիաները՝ «Google»-ը, «Apple»-ը եւ այլն։ Դա մեծապես տեղի է ունենում նաեւ էմիգրանտների ներուժով։ Եվ եթե նայենք ԱՄՆ եւ Չինաստանի օրինակներով, որոնք ակտիվորեն խթանում են ներգաղթը, էմիգրացիան ինովացիայի վրա դրականորեն է ազդում։ Գրանցված պատենտների թիվն այդ երկրներում վերջին տարիներին կտրուկ աճել է։ Հայաստանն էլ է դրա օրինակը, որպես Nation of Innovation («Նորարար ազգ»), հայերն աշխարհում տեխնոլոգիական նշանակալի հեղափոխությունների հեղինակներ են»,- ասել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ 

Հանդիսավոր բացումից եւ գլխավոր զեկույցներից հետո տնտեսական ֆորումն աշխատանքները շարունակել է թեմատիկ նիստերով։ Աշխարհի տարբեր երկրներից հրավիրված հեղինակավոր մասնագետներն իրենց տեսլականներն են ներկայացրել հետեւյալ թեմաներվ. «4-րդ արդյունաբերական հեղափոխությունը եւ աշխատանքի ապագան», «Կայունությունը զարգացման համատեքստում. ավանդականից` արդի տնտեսություններ», «Միջազգային առեւտրային հարաբերությունների հեռանկարներն ու մարտահրավերները» թեմաներով։

Բիզնես ֆորումի կազմակերպմանն աջակցել են «Yandex.Taxi», «Coca-Cola Hellenic Armenia», «ARARAT», «all.me», «Armenia Wine» ընկերությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ