News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մոտակա ժամանակներս անպայման հանդիպելու են վարչապետին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, դատարանից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը:

«Որովհետեւ «Սասնա ծռերի» անունից ով ասես հանդիպեց, բայց «Սասնա ծռերից» ոչ ոք չի հանդիպել: Մանավանդ վարչապետն առաջիկա օրերին այնտեղ էր»,-ասաց նա:

Պավել Մանուկյանը նշեց, որ առաջինը այցելելու է «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ իր շնորհակալությունն է հայտնելու վերակենդանացման բաժանմունքի աշխատողներին. «Երբ աչքս բացեցի եւ տեսա այն հրեշտակներին, որ շրջապատել էին ինձ: Վերակենդանացման բուժանձնակազմի հոգատար վերաբերմունքը, գորովանքն ու գուրգուրանքը, եւ ես համոզվեցի, որ պայքարս ճիշտ ճանապարհին էր եւ եթե 100 կյանք էլ ունենամ, զոհաբերելու տեղ ունեմ»:

Պավել Մանուկյանը նշեց, որ անպայման այցելելու է զոհված ոստիկանների շիրիմներին. «Ճիշտն ասած, ես նրանց էլ եմ համարում զոհ: Անպայման կայցելեմ նրանց շիրիմին»:

Նա նորից պնդեց, որ պատահական կրակոցը, որից մահացել է ոստիկանը, արձակել է Էդվարդ Գրիգորյանը, իսկ Մխիթար Ավետիսյանը բացել է բանկոմատը. «Ինչ ասել եմ՝ բացարձակ ճշմարտություն է: Որպեսզի Էդվարդ Գրիգորյանը դուրս գա եւ ճշմարտությունն ասի: Այսինքն եւ ապստամբել գիտենք, եւ տակից դուրս գալ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը ընթացիկ տարվա մարտի 21–ին,  դատական նիստի ժամանակ, երբ  հրապարակվեցին Պավլիկ Մանուկյանի հեռախոսազրույցները, որոնցում շոշափվում էր ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի եւ Լեւոն Զուրաբյանի անունները, ասել է , որ Նիկոլ Փաշինյանին պետք է գցել աղբարկղը։

«Զուրաբյանին ու Նիկոլին թող քցեն զիբիլի վեդրոն, Նիկոլին շպրտեք զիբիլի վեդրոն։ Եթե Նիկոլը ըտեղ ա, մի հատ քարով գանգին խփեք»,- ասել է Պավլիկ Մանուկյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ