News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը հաջորդ գարնանը նորից կհանդիպեն Հելսինկիում՝ տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով Helsingin Sanomat-ին։ Լրատվամիջոցի աղբյուրի համաձայն՝ պաշտոնյաները սկսել են աշխատել հանդիպման ամսաթիվը ճշտելու ուղղությամբ։

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն հրաժարվել է մեկնաբանել հանդիպման հավանականությունը, սակայն ասել է, որ ԱՄՆ-ի հետաքրքրությունը դրա հանդեպ աճել է։

Հիշեցնենք, որ Պուտինը եւ Թրամփը այս տարվա հուլիսին եւս հանդիպել էին Հելսինկիում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ