News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լիբանանի նախագահ Միշել Աունը, առաջին տիկին Նադյա Ալ Չամին եւ նրանց ուղեկցող պատվիրակությունը հոկտեմբերի 10-ին ժամանել են երեւան։

Միշել Աունի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է եկել մասնակցելու հոկտեմբերի 11-12-ը երկրում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին։

Օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել է ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը։

Պատվիրակության կազմում են նախարարներ Գատաս Խուրին եւ Ավեդիս Գիտանյանը։ ԱԳ փոխնախարար Գեբրան Բասիլը՝ դեսպանների եւ դիվանագետների հետ, նրանց կմիանա ավելի ուշ՝ տեղեկացնում է NNA-ն։

Լիբանանի նախագահը գագաթաժողովում հանդես կգա ելույթով եւ կհանդիպի այլ պետությունների ղեկավարների ու պատվիրակությունների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ