News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հերթական անգամ Իրանին մեղադրել է «ողջ աշխարհում ահաբեկչությանն աջակցելու» մեջ։ Այս հայտարարությունը Պոմպեոն արել է այն բանից հետո, երբ Գերմանիան որոշել է Բելգիային հանձնել իրանցի դիվանագետ Ասադոլ Ասադիին, որին կասկածում են ահաբեկչության կազմակերպման մեջ։

«Մենք աջակցում ենք մեր եվրոպական համախոհներին՝ ողջ աշխարհում Իրանի կողմից աջակցվող ահաբեկչության սպառնալիքները բացահայտելու եւ դրանց հակազդելու հարցում։ Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել իր գործընկերների եւ համախոհների հետ՝ իրանական ռեժիմի ստեղծած սպառնալիքին դիմակայելու համար»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ