News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության անունից ընդունել է խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին: Այս մասին News.am-ին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

Նախագահ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով եւ Սահմանադրության ու օրենքների շրջանակում լուծելու անհրաժեշտությունը:

Նշենք, որ նախագահ Սարգսյանը նախաձեռնել է խորհրդակցությունների շարք ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ երկրի իրավիճակը քննարկելու նպատակով։ Մինչ այս, նա հանդիպել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ