News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան աշխատակազմը փորձում է պարզել սաուդյան անհետացած լրագրող Ջեմալ Հաշքաջիի ճակատագիրը։ Այս նպատակով պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը զրույց են ունեցել թագաժառանգ արքայազն Մոհամմեդ Բին Սալմանի հետ՝ նրան կոչ անելով այդ մասին տեղեկատվություն տրամադրել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զրուցել է լրագրողի հարսնացուի հետ եւ նրան հրավիրել է Սպիտակ տուն։ Նա ասել է, որ խոսել է նաեւ Սաուդյան Արաբիայի ղեկավարության հետ, սակայն մանրամասներ չի ներկայացրել։ Թրամփը նշել է, որ ոչ ոք չգիտի, թե ինչ է տեղի ունեցել Հաշքաջիի հետ, եւ հույս է հայտնել, որ նա դեռ ողջ է։

Հոկտեմբերի 2-ին հայտնի էր դարձել, որ Հաշքաջին փաստաթղթերը ձեւակերպելու համար գնացել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Հոկտեմբերի 6-ին ԶԼՄ-ները հայտնել էին, թե թուրքական ոստիկանությունը դիտարկում է հյուպատոսության շենքում նրա սպանության վարկածը։

Ջամալ Հաշքաջին հայտնի էր Էր Ռիադի ներկայիս քաղաքականության քննադատություններով։ 2017թ․ նա լքել էր հայրենիքը եւ հաստատվել ԱՄՆ-ում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ