News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ ժամանել է Երեւան։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանց դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Մակրոնը Հայաստան է եկել աշխատանքային այցով՝ հոկտեմբերի 11-12-ը մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին։

Նշենք, որ ավելի վաղ հայտնում էին Հայաստան Մակրոնի այցի մասին, որը պետք է կայանար մինչեւ ՖՄԿ-ի գագաթաժողովը։ Ֆրանսիական աղբյուրի տեղեկատվությամբ՝ պետական այցը կկայանա հաջորդ տարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ