Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին նոր նշանակում է արել:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարեն Ներսիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ։